4 мая 2012 г.

Խորհրդի ընդլայնված նիստը կայացավ

Մայիսի 4-ին կայացավ կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստը: Նիստին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել շրջանում գործող 18 պետական հիմնարկների ներկայացուցիչների: Հրավերն ընդունել էին և նիստին ներկա էին 18-ից 4-ը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության կանոնադրությունը, աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև` առաջիկա անելիքները:
Որոշվեց առաջիկայում կազմակերպել հասարակական լսումներ` շրջանում առկա հիմնախնդիրների վերաբերյալ հասարակական քննարկումների կազմակերպման, հասարակական գերիշխող կարծիքի վերհանման նպատակով: Լսումներին մասնակցելու և շրջանի վերաբնակեցման գործընթացը ներկայացնելու համար առաջին հրավերը ստացավ շրջվարչակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը:

1 комментарий:

  1. Շնորհավորում եմ բոլորիս: Չեմ կասկածում, որ լավ գործ ենք անելու քաշաթաղցիների համար: Ցանկանում եմ բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:

    ОтветитьУдалить