4 мая 2012 г.

Խորհրդի ընդլայնված նիստը կայացավ

Մայիսի 4-ին կայացավ կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստը: Նիստին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել շրջանում գործող 18 պետական հիմնարկների ներկայացուցիչների: Հրավերն ընդունել էին և նիստին ներկա էին 18-ից 4-ը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության կանոնադրությունը, աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև` առաջիկա անելիքները:
Որոշվեց առաջիկայում կազմակերպել հասարակական լսումներ` շրջանում առկա հիմնախնդիրների վերաբերյալ հասարակական քննարկումների կազմակերպման, հասարակական գերիշխող կարծիքի վերհանման նպատակով: Լսումներին մասնակցելու և շրջանի վերաբնակեցման գործընթացը ներկայացնելու համար առաջին հրավերը ստացավ շրջվարչակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը:

3 мая 2012 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Մայիսի 4-ին, ժ. 18.00-ին, Բերձորի թիվ 1 դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի է ունենալու Վերաբնակեցման և հայրենադարձության "Քաշաթաղցիներ" հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված (դռնբաց) նիստ:
Նիստին հրավիրված են կազմակերպության բոլոր անդամները, Քաշաթաղի շրջանի պետական հիմնարկների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում կազմակերպության խորհրդի անդամները ներկայացնելու են կազմակերպության նպատակները, առաջիկա ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղվածությունը:

26 апр. 2012 г.



Վերաբնակեցման և հայրենադարձության "Քաշաթաղցիներ" հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնի կողմից 2012 թվականի ապրիլի 16-ին (գրանցման համար` 443.171.11865, վկայական համար 02 Ա 002785):