Հաստատված է
«Քաշաթաղցիներ» ՀԿ հիմնադիր ժողովում
20 մարտի 2012 թ.
ԿԱՐԳ
ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ
«ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1.Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական
կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) խորհուրդն (այսուհետ` Խորհուրդ)
ընտրում է Կազմակերպության ժողովը (այսուհետ` Ժողով):
2.Խորհրդի անդամների թիվը որոշում է Ժողովը` յուրաքանչյուր ընտրությունից
առաջ` բաց քվեարկությամբ:
3.Ժողովի վճռական ձայնով մասնակիցներն առաջադրում են Խորհրդի անդամների
թեկնածուներին: Եթե առաջադրված թեկնածուների թիվն ավելի քիչ է, քան Ժողովի կողմից
որոշված Խորհրդի անդամների թիվը, ապա Խորհրդի անդամների թիվը սահմանող որոշումը
չեղյալ է համարվում և Խորհրդի անդամ են դառնում բոլոր առաջադրված թեկնածուները:
Եթե առաջադրված թեկնածուների թիվը հավասար է Ժողովի կողմից որոշված Խորհրդի
անդամների թվին, ապա Խորհրդի անդամ են դառնում բոլոր առաջադրված թեկնածուները: Եթե
առաջադրված թեկնածուների թիվն ավելին է, քան Ժողովի կողմից որոշված Խորհրդի
անդամների թիվը, ապա առաջադրված թեկնածուներից Խորհրդի անդամներ են ընտրվում փակ
քվեարկությամբ:
4.Փակ քվեարկությանը մասնակցում են Ժողովի վճռական ձայնով մասնակիցները:
5.Քվեարկությունը կազմակերպվում է հետևյալ ձևով.
-քվեարկողներից յուրաքանչյուրը կարող է քվեարկել Ժողովի կողմից որոշված`
Խորհրդի անդամների թվին հավասար թվով թեկնածուների օգտին: Այսինքն` քվեարկողներից
յուրաքանչյուրն ընտրում է ոչ թե Խորհրդի մեկ անդամի, այլ Խորհրդի կազմը:
-քվեարկողների նշած Խորհրդի կազմի յուրաքանչյուր ձայնը համարվում է մեկ
ձայն:
-թեկնածուների անունների հերթականությունը չի համարվում տրված ձայնի
առաջնահերթություն:
-քվեարկությունից հետո հաշվարկվում են թեկնածուների ստացած ձայները:
Խորհրդի անդամներ են դառնում այն թեկնածուները, ում օգտին տրվել են առավելագույն
ձայներ:
-եթե թեկնածուների ստացած ձայների հավասարությունը թույլ չի տալիս որոշել
Խորհրդի կազմում նրանց ընտրվելու հարցը, կազմակերպվում է նոր քվեարկություն, որի
ժամանակ քվեարկվում են միայն այդ թեկնածուները:
-նոր քվեարկության ժամանակ քվեարկողներից յուրաքանչյուրը կարող է քվեարկել
թեկնածուներից միայն մեկի օգտին:
6.Քվեարկության արդյունքներում ստացած ձայների թիվը Խորհրդի ընտրված անդամի
համար որևէ հատուկ կարգավիճակ չի առաջացնում:
7.Ընտրված Խորհրդի կողմից նշանակվում է Խորհրդի համակարգող: Խորհրդի
համակարգողը նշանակվում է Խորհրդի անդամներից` նրանց ազգանունների այբբենական
հերթականությամբ` մեկ ամիս ժամկետով: Այդ ժամկետը համակարգողներից յուրաքանչյուրի
համար կարող է երկարացվել Խորհրդի որոշմամբ, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով:
8.Խորհրդի համակարգողը իրականացնում է Խորհրդի աշխատանքների ընթացիկ
կազմակերպումը: Խորհրդի համակարգողը Խորհրդի կողմից որոշումների ընդունման ժամանակ
որոշիչ ձայն չունի:
9.Խորհրդի համակարգողը վարում է Ժողովը, Խորհրդի նիստերը, ստորագրում է
Խորհրդի ընդունած որոշումները, այլ փաստաթղթեր, արձանագրություններ:
10.Կազմակերպության տնօրենին (այսուհետ` Տնօրեն) ընտրում է Ժողովը:
11.Ժողովի վճռական ձայնով մասնակիցների կողմից առաջարկվում են Տնօրենի
թեկնածություններ: Եթե առաջադրվել է Տնօրենի մեկ թեկնածու, ապա վերջինս համարվում
է ընտրված Տնօրեն: Մեկից ավելի թեկնածու առաջադրվելու դեպքում կազմակերպվում է բաց
քվեարկություն: Տնօրենն ընտրվում է իրավազոր Ժողովի վճռական ձայնով մասնակիցների
ձայների պարզ մեծամասնությամբ:
12.Ձայների հավասարության դեպքում որոշիչ են համարվում Խորհրդի անդամների
ձայները:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Արզանյան Համբարձում Սուրենի
Ծնվել է 22.03.1974 թ.:
1998 թվականից բնակվում է Քաշաթաղի շրջանում:
1998 թվականից բնակվում է Քաշաթաղի շրջանում:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ է /տեսուչ երիտասարդության հարցերով/:
"ՀայԵր Ակումբ" երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահն է:
Ունի մեկ որդի և երկու դուստր:
Եսայան Գոռ Սուրենի
Ծնվել է 04.09.1980 թ.:
1998 թվականից բնակվում է Քաշաթաղի շրջանում:
"Բերձորի արվեստի և սպորտի դպրոց" ՊՈԱԿ փոխտնօրենն է:
Կյուրեղյան Տիգրան Սպարտակի
Ծնվել է 22.02.1967 թ.:
1997 թվականից բնակվում է Քաշաթաղում:
"ՄԵՆՔ" գյուղացիական փոխօգնության միության նախագահն է:
Ունի մեկ որդի և մեկ դուստր:
Հակոբյան Ժիրայր Հմայակի
Ծնվել է 02.02.1952 թ.:
1996 թվականից բնակվում է Քաշաթաղի շրջանում:
Բերձորի թիվ 2 դպրոցի ուսուցիչ է:
Ունի մեկ որդի և մեկ դուստր:
Մանուկյան Գոռ Ալբերտի
Ծնվել է 24.04.1978 թ.:
1999 թվականից բնակվում է Քաշաթաղի շրջանում:
"Բերձորի արվեստի և սպորտի դպրոց" ՊՈԱԿ տնօրենն է:
Ունի մեկ որդի և երկու դուստր:
Մովսեսյան Կարինե Գարեգինի
Ծնվել է 16.10.1967 թ.:
1998 թվականից բնակվում է Քաշաթաղում:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետ է /օտար լեզվի տեսուչ/:
Քոսակյան Անահիտ Սայաթի
Ծնվել է 24.07.1964 թ.:
1998 թվականից բնակվում է Քաշաթաղի շրջանում:
Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրենն է:
Ունի մեկ որդի և մեկ դուստր:




.jpg)
